hin (measure);
hymen;
matrass;
balloon.
• , ի-ա հլ. կամ ՀԻՄԵՆԻ (սեռ. -նւոյ, գրծ. -նեաւ) «հեղուկների մի չափ է. ռո-րակ». ուղղական ձևով չեն գործածուած. ու-նինք միայն եզ. գրծ. հիմենեաւ (այլ ձ. հի-մենաւ) Ել. լ. 24 և սեռ. հիմենի Ղևտ. իգ. 13 (իբր ձեռագրական տարբերակ)։ Ուրիշ վը-կայութիւն չկայ։
• = Յն, ήμίνα «մի տեսակ հեղուկաչափ», որից փոխառեալ է նաև լտ. hemina՝ նոյն նշ. յոյն բառը ծագում է հμւ-«կէս» բառից և նշանակում է բուն «կէս (չափ)» (Boisacq 324-5). այս բառը սակայն Ս. Գրքի լու-նարէն թարգմանութեան մէջ բնաւ չէ գոր-ծածուած (Sophocles 565 չէ իսկ յիշած բա-ռըս), թէև կայ ասորի թարգմանութեան մէջ՝ Թուոց ժե. 7՝ [syriac word] hemīna ձևով (տե՛ս Brockelmann 84ա), որ փոխառեալ է յու-նարէնից։ Այնտեղ, ուր հյ. թարգմանութիւնը ունի հիմէն, յոյն օրինակը դնում է εἰν, εἰν ἰν, որ փոխառեալ է եբր. [hebrew word] hīn ձևից և այս էլ եգիպտ. hзn(w) բառից, որ նշանակում է «պտուկ. 2. չափ» (Gese-nius 1921, էջ 180)։ Ըստ Sophocles 598 յն. ῖν որ տանում է երկու ատտիկեան γόες, գործածուած է Ս. Գրքում՝ հետևեալ տեղերը. Ել. իթ 40 (երկիցս), Լ. 24, Ղևտ. իգ. 13, Թիւք ժե. 4 և Եզեկ. դ. 11, որոնց մէջ հ. թարգմանուած է միշտ դորակ, բացի վերո-յիշեալ տեղերից. յն. տարբերակներում էլ չկայ ἡμίνα ձևը։
• ՀՀԲ համարում է լտ. և յն. հէմինայ։ Աւգերեան, Բացատր. չփ. և կշռ. 419 ւն. ἰ,, ՆՀԲ եբր. hīn, յորմէ յն. ին։ Հիւնք. յն. χήμη «մի տեսակ հեղուկաչափ»։